Քրոուֆորրդի դուստրը բացատրել է, թե ինչու չի սիրում հացազրույցներ տալ

Հանրահայտ Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը ամենաերիտասարդ ու հայտնի մոդելներից մեկն է, ով համագործակցում է համաշխարհային նորաձևության տների հետ: Այս անգամ մոդելը նկարահանվել է «iD» ամսագրի շապիկի համար: Ամսագրին տված հարցազրույցի ընթացքում Կայան անկեղծացել է ու պատմել, որ չի ցանկանում շատ հարցազրույցներ տալ, այլ դրա փոխարեն նախընտրում է զբաղվել իր գործով:

Մոդելն ասել է, որ դեռ 2 տարի առաջ, երբ առաջարկում էին իրենից հարցազրույց վերցնել, ինքը կտրականապես մերժում էր, քանի որ կարծում էր, որ 16-ամյա աղջիկը շատ բան չունի պատմելու լրատվամիջոցներին: