Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուի՝ անապատում արված ֆոտոշարքը, գրում է Daily Mail-ը:
39-ամյա գեղեցկուհին անձամբ է կրել և երկրպագուներին ցուցադրել SKIMS ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուի նմուշները: Հավաքածուի նոր շարքը կոչվում է Skims Naked:
Պարբերականը նկատում է, որ ֆոտոշարում, որում Քարդաշյանը ներկայացել է միանգամայն նոր՝ խարտյաշ վարսերով, իրապատում շոուի աստղը «բրոնզագույն աստվածուհու» տեսք ունի:
Հեռուստաաստղը կրել է մարմնագույն ներքնազգեստները, որոնք համադրել է նույներանգ մարզակոշիկներով: Քարդաշյանի մասնակցությամբ ֆոտոշարքը ներկայացված է ապրանքանիշի էջում: