Դերասանուհի Անաստասիա Շուբսկայան և հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը նորություն ունեն

Ռուս մոդել և դերասանուհի Անաստասիա Շուբսկայան և «Washington Capitals»-ի առաջատար հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը ամուսիններ են: Զույգն ունի մեկ երեխա՝ մեկ ու կես տարեկան Սերգեյը:

Հայտնի ամուսինները կիսվել են երկրպագուների հետ իրենց ընտանեկան երջանիկ նորությամբ՝ նրանք սպասում են իրենց 2-րդ երեխային: Ուրախալի լուրը զույգը հայտնել է գեղեցիկ լուսանկարների միջոցով: Նրանց ինստագրամյան հետևորդներն անմիջապես արձագանքել են ու սկսել շնորհավորանքներ գրել նկարների մեկնաբանություններում: