Էմիլի Ռատակովսկին իր կյանքի ամենակարևոր օրվանից ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել

Էմիլի Ռատակովսկին և Սեբաստիան Բեար-ՄաքՔլարդը նշում են իրենց համատեղ կյանքի համար շատ կարևոր ամսաթիվ: Զույգը գաղտնի պսակադրվել էր ուղիղ երկու տարի առաջ:

Մոդելն այդ կարևոր օրվա պատվին կիսվել է իր ինստագրամյան հետևորդների հետ այդ արարողության արխիվային կադրերով: Գեղեցկուհին հրապարակել է ռոմանտիկ տեսանյութ, որն արվել է զույգին ամուսին և կին հայտարարելուց անմիջապես հետո: Հատկանշական է, որ մոդելն այդ երջանիկ ու կարևոր օրվա համար չէր ընտրել հարսանեկան շքեղ զգեստ, այլ կրում էր դարչնագույն կոստյում: