«Չափազանց հպարտ եմ նրանով». Փերիս Հիլթոնը խոսել է իր և Քիմ Քարդաշյանի ընկերության մասին - showbiz.am

«Չափազանց հպարտ եմ նրանով». Փերիս Հիլթոնը խոսել է իր և Քիմ Քարդաշյանի ընկերության մասին

By

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը Cosmopolitan UK-ի հետ հարցազրույցում հպարտությամբ խոսել է ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ իր ընկերության մասին, գրում է Daily Mail-ը:

«Երբեմն այս մասին զրուցում ենք իրար հետ: Նա ինձ հետ ճամփորդում էր աշխարհով մեկ և մենք միասին մի շարք հրաշալի հիշողություններ ունենք: Մենք միշտ շեշտում ենք այն փաստը, որ հպարտ ենք միմյանցով: Նա բարի ու հրաշալի անձնավորություն է: Ես հպարտ ու հիացած եմ նրա՝ իրավաբան դառնալու որոշմամբ: Հրաշալի է, որ նա իր ձայնն ու սոցցանցերում ունեցած հարթակը փորձում է օգտագործել ի շահ մյուսների»,- հայտնել է երգչուհին:

Քիմ Քարդաշյանը վերջերս Keeping Up With the Kardashians իրապատում շոուի 17-րդ եթերաշրջանի դրվագներից մեկում խոստովանել էր, որ իր կարիերայի համար «պարտական է» հենց Հիլթոնին:

«Ես իսկապես նրա համար պատրաստ եմ ամեն ինչի»,- հայտնել էր Քիմը:
Նշենք, որ Քարդաշյանի կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս նա մի քանի անգամ հայտնվեց Փերիս Հիլթոնի The Simple Life ռեալիթի շոուի եթերում: Այդ ժամանակ հայազգի գեցելուհին աշխատում էր որպես Հիլթոնի անձնական օգնական և ոճաբան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ԼայֆՍթայլԹՈՓ ՇոուՆյուզ

Չորս արդյունավետ բնական միջոց բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկները, կորյակներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

Գրավիչ և յուրօրինակ․ դերասանուհի Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքը

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» և այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ...
Ավելին