Ջորջ Քլունին կարող է դառնալ իսպանական ֆուտբոլային ակումբի սեփականատեր - showbiz.am

Ջորջ Քլունին կարող է դառնալ իսպանական ֆուտբոլային ակումբի սեփականատեր

By

Ամերիկյան ընկերությունը, որը սերտ գործնական կապեր ունի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ, շահագրգռված է «Մալագայի» բաժնետոմսերը ձեռք բերել Աբդուլլահ Ալ-Թանիից, հայտնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ Շեյխ Ալ-Թանին պատրաստ է վաճառել ակումբի բաժնետոմսերը 100 միլիոն եվրոյով:

Կողմերը արդեն կապ են հաստատել հնարավոր գործարքը քննարկելու համար, բայց Քլունիին չի բավարարում հայցվող գումարի չափը, ուստի բանակցությունները շարունակվում են:

Նշվում է, որ Քլունին իր գործընկերների հետ ցանկանում է «Եվրոպական Հոլիվուդ» դարձնել Մալագա քաղաքը, իսկ ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը, ամենայն հավանականությամբ, կդառնա մի տեսակ PR քայլ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատարանը 2010 թվականի հունիսին ակումբի ապօրինի ձեռքբերման վերաբերյալ (մոտ 36 միլիոն եվրոյի դիմաց) մեղադրանքներ էր ներկայացրել Ալ-Թանիին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Որքա՞ն է փոխվել Էլեն Ազնավուրյանը քթի պլաստիկ վիրահատությունից հետո

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ով հայտնիություն ձեռք բերեց Արմենիա հեռուստաընկերության «Պատվից առավել» հեռուստասերիալով, նոր ֆոտոշարք է իրականացրել։ Հիշեցնենք, որ շաբաթներ...
Ավելին