«Աշխատող մայր լինելը հեշտ չէ». Սերենա Ուիլյամս

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն Ինստագրամում հրապարակած լուսանկարին կից խոսել է աշխատող մայր լինելու մարտահրավերների մասին:

«Վստահ չեմ՝ ով է այս լուսանկարի հեղինակը, բայց պետք է ասեմ, որ աշխատող մայր լինելը հեշտ չէ: Ես շատ հաճախ ուժասպառ եմ, ընկճված, բայց ստիպված եմ գնալ պրոֆեսիոնալ թենիսի մրցումների: Բայց մենք չենք հանձնվում: Ես այնքան հպարտ եմ բոլոր այն կանանցով, որոնք այս ամենի միջով անցնում են ամեն օր»,- լուսանկարին կից գրել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհին:

Ուիլյամսի գրառումն արժանացել է ոչ միայն երկրպագուների, այլև բազմաթիվ աստղերի քաջալերող մեկնաբանություններին:

«Քո խոսքերը ոգեշնչում են: Մենք միայնակ չենք»,- գրել է Քերի Վաշինգթոնը:

Նշենք, որ թենիսիստուհին ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին