Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պայքարում են թագուհու դեմ, ով թույլ չի տալիս հիմնել «Sussex Royal» ապրանքանիշը

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի՝ թագավորական ընտանիքից հեռանալուց հետո հանդիսատեսը կարծում էր, որ ընտանիքում բոլոր կոնֆլիկտները հարթված են, բայց այդպես չէ։
Այս անգամ թագավորական ընտանիքը չի կարողացել կիսել «Sussex Royal» անունը:
Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Պարբերականը նշում է, որ արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին արգելված է օգտագործել «Sussex Royal»-ը որպես իրենց բրենդի անվանում. չէ՞ որ նրանք այլևս Սասեքսի դուքսերը չեն:
Արքայազն Հարրին դեռ բանակցությունների մեջ է Եղիսաբեթ թագուհու հետ: Թագուհին սպառնացել է իրավական պատասխանատվության ենթարկել զույգին, և այժմ երկու կողմերը պայքարում են իրար դեմ՝ չցանկանալով զիջել միմյանց:

Առաջացած խնդրի պատճառով բրենդի բացումը, որը պետք է տեղի ունենար փետրվար ամսի վերջում, հետաձգվել է: Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը վրդովված են, որովհետև արդեն պատրաստ էր «Sussex Royal» բրենդի պաշտոնական կայքը, հագուստների պիտակները. այս ամենի վրա զույգը ծախսել էր բավականին մեծ գումար:

Ինստագրամյան էջում Սասեքսի դուքսերն ունեն 11.2 միլիոն հետևորդ:
Եղիսաբեթ թագուհին նաև պահանջել է արգելափակել այդ էջը, քանզի Մեգանն ու Հարրին այլևս չեն համարվում թագավորական ընտանիքի անդամ: