Երգչուհի Վալերիան կստեղծի քաղաքական կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին

Երգչուհի Վալերիան քաղաքական կուսակցություն կստեղծի։ Այս մասին լրագրողներին հայտնել է երգչուհու ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։
Նա հայտարարել է, որ երգչուհին կմասնակցի նաև Պետական Դումայի ընտրություններին։

Նա երգչուհու կողմից սեփական կուսակցությունը ստեղծելու գլխավոր նպատակն է համարել պայքարը կանանց իրավունքների համար։

«Պայքար ընդդեմ ընտանեկան բռնության։ Ուշադրություն դարձրեք. օրերս ֆորում է անցկացվել, որը գլխավորել է Իվանկա Թրամփը։ Մեզ մոտ կինը դեռևս պետության երրորդ դեմքն է»,- ասել է Պրիգոժինն ու հավելել՝ բացառված չէ, որ Իվանկա Թրամփը կարող է որոշ ժամանակ անց մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին»:

Պրիգոժինի խոսքով՝ Վալերիայի կուսակցությունը կանվանվի «Ուժեղ կանայք»։