Ինչո՞ւ է Լոլիտան սկսել վիճել երկրպագուի հետ

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան հանդես է գալիս Գերմանիայում համերգային շրջագայություններով:
Միլյավսկայան ելույթներից մեկից տեսանյութ է հրապարակել ինստագրամյան էջում։
Երկրպագուների մեծ մասը ջերմ մեկնաբանություններ ու հաճոյախոսություններ է հղել երգչուհուն, սակայն Լոլիտան չի կարողացել խուսափել նաև քննադատություններից:

«Նա երգել է ֆոնոգրամայով»,- գրել է երկրպագուներից մեկը: Սակայն Լոլիտան անտարբեր չի անցել հետևորդի քննադատության կողքով և որոշել է պատասխանել նրան:
«Աղմուկի համար պատասխան տալի՞ս ես»,- գրել է երգչուհին, ինչից հետո նրա ինստագրամյան հետևորդները բաժանվել են երկու խմբի՝ երգչուհուն քննադատողների և աջակցողների:

Նշենք, որ Լոլիտայի այս համերգային շրջագայությունը հոբելյանական է:
«Ես 55 տարեկան եմ»,- խորագրով անցկացվող շրջագայությամբ երգչուհին հանդես պետք է գար նաև Իտալիայում, սակայն կորոնավիրուսի հետևանքով  նրա ծրագրերը փոփոխվեցին: