Ինչու՞ են Ցուկերբերգը և այլ միլիարդատերեր մեկ գիշերվա ընթացքում կորցրել միլիարդավոր դոլարներ

Կորոնավիրուսի համաճարակը բացասական է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա: ԱՄՆ-ի բորսաներում և այլ երկրներում բաժնետոմսերն անկումն են ապրում:

Ըստ «Bloomberg»-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրվա ընթացքում կորցրել են 140 միլիարդ դոլար: Օրինակ Բեռնար Առնոն և Ջեֆ Բեզոսը կորցրել են մոտ 4,8 մլրդ դոլար, իսկ «Facebook» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 3,48 մլրդ դոլար։