Ջենիֆեր Լոպեսը կիսվել է երեխաների բացառիկ լուսանկարներով

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը շնորհավորել է իր երեխաների ծննդյան տոնը՝  ինստագրամյան էջում կիսվելով նրանց լուսանկարներով:
Երգչուհին հազվադեպ է հրապարակում ընտանեկան լուսանկարներ: Լրագրողների հետ զրույցում Լոպեսը խոստովանել է, որ խուսափում է ներկայացնել հանրությանը  երեխաների լուսանկարները, և դեմ է, երբ հայտնիներն իրենց երեխաների կյանքը քննարկում են հրապարակայնորեն:

«Սոցիալական ցանցերն ախտ են, և ես աշխատում եմ պաշտպանել երեխաներիս այդ ախտից: Եվ խորհուրդ եմ տալիս այդպես վարվել բոլոր մայրերին»,- ասել է Ջենիֆերը:
Սակայն այս անգամ նա որոշել է անակնկալ մատուցել իր փոքրիկներին:

«Գիտեմ՝ այսօր դառնում եք 12 տարեկան, բայց միշտ կլինեք իմ փոքրիկները: Շնորհավոր ձեր ծննդյան օրը, իմ փոքրիկ կոկոսիկներ»,- գրել է Ջենիֆեր Լոպեսը:
Նշենք, որ երկվորյակները ծնվել են Լոպեսի և հայտնի երգիչ Մարկ Էնթոնիի ամուսնությունից: