Հեղինակավոր ապրանքանիշեր, որոնք հրաժարվել են ֆոտոշոփից

Վերջին տարիներին նորաձևության ոլորտում ակտուալ է բնական գեղեցկությունը: Մոդելներն այլևս չեն բարդույթավորվում ու չեն խուսափում իրենց թերություններից՝ գիրությունից, ցելյուլիտից, սպիներից և այլ հատկանիշերից:
Իրենց հերթին հեղինակավոր ապրանքանիշերը նույնպես չեն շտապում կոծկել իրենց մոդելների առանձնահատկությունները:
Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող այն բրենդները, որոնք հրաժարվել են ֆոտոշոփից:

Missguided. Մենք ցանկանում ենք լսարանին հասցնել այն միտքը, որ կարելի է լինել բնական, բազմաթիվ թերություններով, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ:
Պետք է մոռանալ բոլոր այն չափանիշերը, որոնք սահմանել են նախկինում: Հարկավոր է պահպանել անհատականությունն ու ներկայացնել ձեր գեղեցկությունն աշխարհին:

Swimsuits For All. Մարդիկ վախենում են, որ ուրիշները կտեսնեն իրենց թերությունները: Մենք ցանկանում ենք նրանց ստիպել սիրել այդ թերությունները:

Lonely Lingerie. Կօգնում ենք Ձեզ ներկայացնել ձեր յուրահատկությունը: