Մահացել է Mazzy Star-ի համահիմնադիր Դևիդ Ռոբակը

Մահացել է բրիտանական Mazzy Star փոփ խմբի համահիմնադիր Դևիդ Ռոբակը, հայտնում է Pitchfork-ը՝ վկայակոչելով խմբի ներկայացուցչին:

Ռոբակը 61 տարեկան էր, մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Լոս Անջելեսում ծնված Ռոբակը երգչուհի Հոուփ Սանդովալի հետ 1989 թվականին հիմնել է Mazzy Star-ը: Նախկինում Սանդովալն ու Ռոբակը միասին հանդես են եկել Opal խմբում: