Նիկոլաս Քեյջն անհայտ կնոջ հետ այցելել է Նոր Օռլեանի գերազմանատան իր դամբարանը (լուսանկարներ) - Showbiz.am

Նիկոլաս Քեյջն անհայտ կնոջ հետ այցելել է Նոր Օռլեանի գերազմանատան իր դամբարանը (լուսանկարներ)

By

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջն անծանոթուհու հետ այցելել է Նոր Օռլեանի գերեզմանատանը  գտնվող սեփական դամբարան, հայտնում է Daily Mail պարբերականը։

Նշվում է, որ դերասանը 2,7 մետր բարձրությամբ բրգաձև այս դամբարանն իր համար գնել էր դեռևս 2010 թվականին:
Տեղեկությունների համաձայն` զույգը դամբարան է այցելել «Կառնավալային երեքշաբթի» (Mardi gras) տոնակատարության առթիվ:

Նշվում է, որ վերջերս հայտնի դիմահարդարի հետ ընդամենը չորս օր տևած ամուսնությանը հաջորդած բաժանումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ 56-ամյա  դերասանին այլ կնոջ հետ են նկատում:
Դերասանն ու ընկերուհին կրել են կաշվե բաճկոն ու տաբատ, սպիտակ վերնաշապիկ, ինչպես նաև միանման վզնոցներ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ