Ամերիկացի ռեփերն անպատվել է Տիմատիին

Ամերիկացի հայտնի ռեփեր Թալիբ Քվելին, Twitter-ում ռուս երգիչ Տիմատիին՝ (Տիմուր Յունուսով) Black Star ապրանքանիշի հիմնադրին, մեղադրել է «մշակութային գողության» մեջ։
«Այս ռուս նացիստ ռեփերը Black Star անունով խմբի անդամ է։ Ի նկատի ունեցեք»,- նշել է ամերիկացին։

Ռեփերը սոցիալական ցանցերում հրապարակել է Յունուսովի մի քանի լուսանկար։ Դրանցից մեկում, որը արվել է «Гитлер капут!»  ֆիլմի նկարահանումների ընթացքում, Տիմատիի հետևում նացիստական դրոշ է:

Տիմատիի երկրպագուները շտապել են պաշտպանել իրենց կուռքին, ու քննադատություններով, մեղադրանքներով հեղեղել են Թալիբ Քվելի թվիթերյան հրապարակման մեկնաբանությունները:
Տիմատին վերջապես պատասխանել է նրա մեղադրանքներին գրելով. «Գուֆ, եղբայր, այդ դո՞ւ ես վերցրել նրա հեռախոսը»: