Էլեգանտ Քեյթ Միդլթոնն արքայազն Ուիլյամի հետ թատրոն է այցելել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ներկա են գտնվել թագավորական հիմնադրամի հովանու ներքո գործող «Նոել Քոուարդ» թատրոնում ցուցադրվող Dear Evan Hansen մյուզիքլին:

Միջոցառման համար դքսուհին ընտրել է թվիդե զգեստ, որը համադրել է գրեթե 700 դոլար արժողությամբ բարձրակրունկ կոշիկների հետ, գրում է Daily Mail-ը:

Քեմբրիջի դքսուհին իր տեսքն ամբողջացրել է գրեթե 900 դոլար արժողությամբ կլատչով, ինչպես նաև թանկարժեք ադամանդե ականջօղերով:

Թագավորական զույգը դիտել է ներկայացումը, ապա հանդիպել դերասանների հետ: Աղբյուրը նկատում է, որ Միդլթոնը երեկոյի ընթացքում հիանալի տրամադրություն է ունեցել, ժպտացել է երկրպագուներին և ողջունել նրանց