Իվան Ուրգանտը ծաղրել է դաջվածքներով կանանց քննադատող պաշտոնյաին

Ռուսաստանի Դաշնության ՊետԴումայի կրթության ու գիտության հանձնաժողովի նախագահ Գենադի Օնիշենկոն սուր քննադատությունների է արժանացրել այն կանաց, որոնք դաջվածքներ են անում իրենց մարմնի վրա: Պաշտոնյան ասել է, որ նման որոշումը կապված է մարդկանց ինտելեկտի և կենսամակարդակի ցածր լինելու հետ:

Հաղորդավար Իվան Ուրգանտը ծաղրել է պաշտոնյաին ու իր հաղորդման ընթացքում ասել. «Եկեք հասկանանք, թե ինչու՞ է այսպիսի վերաբերմունք դաջվածքներով կանանց հանդեպ: Այնպիսի տպավորություն է, որ Գենադին ցանկացել է գնալ Նարգիզ Զակիրովայի համերգին, բայց նրան ներս չեն թողել: Կանայք պետք է իրենց մարմնին դաջեն հենց Օնիշենկոյի նկարը, տեսնենք թե դրանից հետո նա ինչպե՞ս կարգեկի ինքն իրեն»: