«Կաշվե հեղափոխություն». «Saint Laurent»-ը ներկայացրել է գարուն-ամառ նոր հավաքածուն

«Saint Laurent»-ն իր նոր՝ գարուն-ամառ հավաքածուով, վերադարձրեց կաշվե տաբատները, կիսաշրջազգեստներն ու բլուզները նորաձևություն:
Հիշեցնենք, որ սրանք 2020-ին բավականին թրենդային էին, սակայն արդեն 3 տարի է, ինչ հեղինակավոր բրենդներն իրենց հավաքածուներում գրեթե չեն ներառում կաշվե հագուստներ կամ աքսեսուարներ:

«Կաշին բավականին կամակոր է և ռիսկային է այն համադրել որևէ այլ հագուստի հետ. կամ կստացվի շլացուցիչ կերպար կամ խայտառակ տապալում: Սա այն պատճառներից է, որ ստիպում է դիզայներներին խուսափել կաշվից»,- բացատրում է «Saint Laurent»-ի դիզայներ Յան Մունը:

Նոր հավաքածուում ներկայացված են ինչպես ամենօրյա հագուստի, այդպես էլ երեկոյան զգեստների տեսականի:
Դիզայները խորհուրդ է տալիս կաշվե տաբատները կամ կիսաշրջազգեստները համադրել ժանեկազարդ, թավշյա կտորների հետ, որոնք ավելի մեղմացնում ու կանացի են դարձնում կամակոր կերպարը: