Յուլյա Կովալչուկը դիմել է ամուսնուն՝ Ալեքսեյ Չումակովին ռոմանտիկ խոստովանությամբ

Երգիչներ Ալեքսեյ Չումակովը և Յուլյա Կովալչուկը համարվում են ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ և հավատարիմ զույգերից մեկը: Նրանք միասին են 2008 թվականից, իսկ 2013-ին սերը նրանց դարձրեց մի ընտանիք:

Ծանոթության 12-ամյակի առթիվ, երգչուհին իր ինստագրամյան էջում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ ու դրան կից սիրո խոստովանություն գրել. «Դու կողքիս ես արդեն 12 տարի…տարին 12 ամիս, օրվա մեջ 12 ժամ, եթե նույնիսկ ֆիզիկապես կողքիս չես…12 տարին 12 վայրկյանի պես: Սիրում եմ քեզ»: