«Նոր սանրվածք». Լիլուն ոճային փոփոխություն է կատարել

Երգչուհի Լիլուն հետևորդներին ներկայացել է նոր՝ կարճ սանրվածքով և վարսերի ավելի մուգ գույնով։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ օգտագործելով «նոր սանրվածք» թեգը։

Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները շտապել են գնահատել նրա ոճափոխությունն ու մեծ մասամբ դրական են արձագանքել։ Վերջին տարիներին երգչուհին նախընտրում էր և՛ տեսահոլովակներում, և՛ ֆոտոշարքերում հանդես գալ երկար, ալիքաձև մազերով։  Լիլուն այն հայտնիներից է, որոնք կտրուկ ոճափոխության հազվադեպ են դիմում։

Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Լիլուն մինչ այդ երկար ժամանակ գաղտնի էր պահում իր սիրելիի ինքնությունը։