Էմինեմը մարտահրավեր է նետել ռեփերներին

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը նոր «չելենջ» է սկսել. նա մարտահրավեր է նետում մյուս ռեփերներին՝ այնքան արագ ռեփ կարդալ, ինչքան որ ինքն է կարդում: Ակնկալում էր նա նման արդյունք, թե ոչ, սակայն մարտահրավերն ընդունած որոշ ռեփերներ կարողացել են անգամ գերազանցել նրա արդյունքը:

Հիշեցնենք, որ Էմինեմը ռեփի ընթերցման արագության նոր ռեկորդ էր սահմանել Godzilla ստեղծագործության կատարման ժամանակ: Նշենք, որ երգի վերջին 30 վայրկյանում Էմինեմը 229 բառ է արտասանել, ինչը հավասարազոր է 11.3 վանկի մեկ վայրկյանում: