Պատուհանից ցած ընկած և ողջ մնացած Քսենիա Պունտուսը ցույց է տվել իր ջախջախված մարմինը

Ռուս մոդել 21-ամյա Քսենիա Պունտուսը մեկ ու կես ամիս առաջ ցած էր ընկել պատուհանից և հրաշքով ողջ էր մնացել: Մոդելը բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել և դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մոդելի մարմինն այնպես էր ջախջախվել, որ բժիշկները նրա ազդրերի վրա մետաղական կոնստրուկցիա են ամրացրել, որպեսզի կարողանան վերականգնել դրանք:

Այժմ Քսենիայի կյանքին վտանգ չի սպառնում, բայց նա դեռ երկար ժամանակ պետք է ապաքինվի: Աղջիկը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին և բոլոր այն մարդկանց, որոնք իր համար անհանգստացել են: Նա չի հուսահատվել և որպես ապացույց, որ ինքն արդեն ապաքինվում է՝ լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում: