Ռիտա Օրան բաժանվել է սիրեցյալից՝ Ջուդ Լոուի որդուց

Ռիտա Օրան բաժանվել է իր սիրեցյալից։ 29-ամյա երգչուհի Ռիտա Օրան վերջերս խոստովանեց, որ արդեն մի քանի ամիս է հանդիպում է Ջուդ Լոուի 23-ամյա որդու հետ:
Պապարացիներն անգամ լուսանկարել էին զույգին միասին զբոսնելիս:

«Նրանք միասին նաև հանդես էին գալիս նույն ֆիլմում: Ես հասկացա, որ նրանց միջև յուրահատուկ քիմիա է, ինձ համար արդեն ամեն բան պարզ էր: Ռիտան բավականին երկար ժամանակ էր անցկացնում արտերկում: Բացի այդ, նա հանդիպում էր արաբ միլիոնատիրոջ հետ, և ես կարծում էի, որ 23-ամյա տղան չի կարողանա գերել նրան: Սակայն հիմա ես նաև տեղյակ եմ, որ նրանք ապրում են մաիսին»,- պատմել է աստղային զույգի մտերիմ ընկերներից մեկը:

Սուրբ Վալենտինի տոնը զույգը նշել է միասին: Պապարացիների արած լուսանկարներում երևոմ են նրանց ջերմ հարաբերությունները:
Սակայն օրեր առաջ աստղային զույգի մտերիմները հայտնեցին լրատվամիջոցներին, որ նրանք բաժանվել են: