Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երկրպագուները քննադատել են նրանց անկողնային լուսանկարի համար

Համացանցում քննադատել են ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի և հաղորդավար Մաքսիմ Գալկինի համատեղ «անկողնային» լուսանկարը, որը հայտնվել է Ինստագրամ սոցկայքում երգչուհու երկրպագուների ստեղծած էջում։

Լուսանկարում երգչուհին երիտասարդ ամուսնու հետ հենված է բարձերին: Գալկինը նայում է տեսախցիկին, իսկ Պուգաչովան հայացքը հառել է ցած և մի ձեռքը դրել ամուսնու ազդրին:

Լուսանկարում Գալկինը շապիկ ու գծավոր տաբատ է կրում, իսկ Պուգաչովան երկնագույն շրջազգեստը համադրել է նույն գույնի թիկնոցի և սև տոպի հետ: Երգչուհին նաև արևապաշտպան ակնոց է կրում։

Լուսանկարը երկրպագուների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել. ոմանք բացասական մեկնաբանություններ են գրել` նշելով, որ «այդ ամենը պետք է տան պատերից ներս մնա», մյուսներն էլ երգչուհուն մեղադրել են անբնական տեսք ունենալու համար։