«Ես Եղիսաբեթ թագուհու ազգականն եմ». Փերիս Հիլթոնի խոստովանությունը

Դերասանուհի Փերիս Հիլթոնը զարմացրել է հետևորդներին. նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ազգականն է։
Այս մասին երգչուհին հայտնել է «Cosmopolitan» ամսագրին։

Պարզվում է՝ Փերիս Հիլթոնի մայրը ԴՆԹ թեստ է անցկացրել։ Փորձաքննությունը հաստատել է ազգակցական կապը: Աստղի հայրը համարվում է թագավոր Հենրիխ 2-րդի ազգականը, որը Անգլիան ղեկավարել է 1133-1189 թվականներին։

Սակայն այս մասին պատմել է միայն Փերիսը, դեռ փաստեր ու հստակ տեղեկատվություն կատարված հետազոտության ու արդյունքների մասին Հիլթոնների ընտանիքը չի հրապարակել: