Ի՞նչ անուն է ընտրել իր դստեր համար Էնրիկե Իգլեսիասը - Showbiz.am

Ի՞նչ անուն է ընտրել իր դստեր համար Էնրիկե Իգլեսիասը

38-ամյա Աննա Կուրնիկովան և 44-ամյա Էնրիկե Իգլեսիասը օրեր առաջ կիսվել էին իրենց նորածին երեխայի առաջին լուսանկարներով:
Նորածին դստերը առաջինը տեսել է հենց Էնրիկեն, քանի որ նա ներկա է եղել կնոջ ծննդաբերությանը: Փոքրիկ աղջնակին տանը սպասոմ էին նրա քույրն ու եղբայրը՝ երկվորյակներ Լյուսին և Նիկոլասը:

Էնրիկե Իգլեսիասը նորածին դստերը ռուսական անուն է տվել՝ Մաշան (ոչ Մարիա)։ Այս մասին արտիստը հայտնել է Lenta.ru-ի թղթակցին։
«Դստերս անվանել ենք Մաշա։ Ռուսական այս անունն Աննան է ընտրել, և այն ինձ շատ է դուր գալիս։ Աննայի օգնությամբ ես ռուսերեն եմ սովորում և արդեն կարողանում եմ քիչ-քիչ խոսել։ Տանը մենք խոսում ենք երեք լեզվով՝ իսպաներեն, ռուսերեն և անգլերեն։

Հույս ունեմ, որ մեր երեխաները ազատորեն կտիրապետեն բոլոր երեք լեզուներին և տարբեր մշակույթների հետ շփվելու հնարավորություն կստանան»,- Իգլեսիասի խոսքերը մեջբերել է պարբերականը։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին