Կոբի Բրայանտի քույրը դաջվածք է արել՝ նվիրված եղբոր հիշատակին - Showbiz.am

Կոբի Բրայանտի քույրը դաջվածք է արել՝ նվիրված եղբոր հիշատակին

By

Հարազատները սգում են 41-ամյա բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր՝ Ջաննայի մահը։
Կոբի Բրայանտի քույրը՝ Շարիա Վաշինգթոնը ցույց է տվել իր նոր դաջվածքը, որն արել է ի հիշատակ լեգենդար եղբոր ու նրա դստեր։

Այն մամբա օձի տեսքով պատկեր է, որը գալարվում է ութ թվի կամ անվերջության նշանի տեսքով։ Կոբին անձամբ էր իր համար Սև մամբա կեղծանունն ընտրել։
Այդպես էր անվանվում նաև բասկետբոլի նրա ակադեմիան։

Հիշեցենենք, որ Լոս Անջելեսում փետրվարի 24-ին հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր՝ Ջիաննայի հիշատակը Staples Center-ում:
«Կոբին… Նա իմ սիրելի ամուսինն էր ու մեր երեխաների հիասքանչ հայրը։ Նա իմն էր։ Նա իմ ամեն ինչն էր։ Կոբին ու ես միասին էինք 17 տարի։ Ես նրա առաջին ընկերուհին էի, նրա առաջին սերը, նրա կինը, նրա լավագույն ընկերը։ Նրա վստահված անձն ու պահապանը։ Նա ամենազարմանալի ամուսիինն էր»,- ասել է Կոբիի կինը՝ Վանեսան, ամուսնուն ու դստերը նվիրված հրաժեշտի երեկոյի ժամանակ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ