Արթուր Վանեցյանը դուստր է ունեցել

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, դուստր է ունեցել: Երեխան ծնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Դստերն անվանել են Մարիա։ Բալիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով, որն իրականացրել է Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

Նշենք, որ Վանեցյանը ունի երկու որդի, ավագ որդին՝ Արտյոմը, շուտով կդառնա 20 տարեկան, կրտսեր որդին՝ Դավիթը՝ 12: Արթուր Վանեցյանը կնոջ հետ ծանոթացել է դեռևս դպրոցական տարիքում։