Դրեյքին կրկին կասկածում են մանկապղծության մեջ

Արդեն երկար ժամանակ է, ինչ հայտնի ու սիրված ռեփեր Դրեյքը մեղադրվում է մանկապղծության մեջ: Տարիներ առաջ երգչին մեղադրեց նրա վաղեմի ծանոթներից մեկը, ով խոստովանեց, որ անչափահաս տարիքում սեռական ոտնձգությունների է ենթարկվել ռեփերի կողմից:

Դրեյքին չենթարկեցին պատասխանատվության, քանզի մեղադրողի պնդմամբ՝ դեպքերը տեղի էին ունեցել 15 տարի առաջ: Այս անգամ Դրեյքին կասկածում են 14-ամյա դերասանուհի Միլլի Բոբբի Բրաունի հետ սիրավեպի մեջ:
Աղջիկը հավատացնում է,որ իրենց միջև միայն ընկերական հարաբերություններ են, սակայն զույգին հաճախ են տեսնում միասին:

Հիշեցնենք, որ Դեյքը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Րիհաննայի և Նիկի Միանաժի հետ: Իսկ Մադոննայի հետ նրա սիրավեպի մասին լեգենդներ են հյուսվում:
Մադոննայի և Դրեյքի կրքոտ համբույրը բեմում՝ միլիոնավոր երկրպագուների աչքի առաջ, այդպես էլ մնաց առանց մեկնաբանության. աստղերն ադյպես էլ չասացին՝ ինչ կա  իրենց միջև: