«Կարճ՝ կյանքի գլխավոր ձեռքբերումների մասին»․ Տիմատիի ընտանեկան լուսանկարները

Ռուս ռեփեր Տիմատիի անձնական կյանքը միշտ լսարանի ուշադրության կենտրոնում է: Սոցիալական ցանցերում երգիչն այս անգամ նոր հրապարակում է արել դստեր՝ 5-ամյա Ալիսայի և նորածին որդու՝ Ռատմիրի հետ:
Լուսանկարին կից նա գրել․ «Կարճ՝ կյանքի գլխավոր ձեռքբերումների մասին»:

Հիշեցնենք, որ ի պատասխան նացիզմի վերաբերյալ մեղադրանքների՝ ռուս ռեփեր Տիմատին փակել է Ինստագրամի իր օգտահաշիվն այն օգտատերերի համար, ովքեր իր հետևորդները չեն։

Նրա հասցեին մեղադրանքները Թվիթերում առաջ էր քաշել Black Star խմբի անդամ ամերիկացի ռեփեր Թալիբ Քվելին: Տեսնելով «Հիտլեր քափութ» կատակերգությունից կադրեր, որտեղ Տիմատին նստած է հավերժության նշանի ֆոնին՝ Քվելին եզրակացություններ էր արել, որ Տիմատին նացիստ է: