Համաշխարհային 3 պրեմիերա, որոնք ցնցեցին YouTube-ը

Այս 3 տարիների ընթացքում հայտնի երգչուհի Լեդի Գագան առաջին անգամ հանդես է եկել նոր կատարմամբ ու տեսահոլովակով:
Լրագրողների հետ հարցազրույցներում երգչուհին խոստովանել է, որ այժմ առաջնային է իր դերասանական կարիերան, սակայն Գագան նաև չի ցանկանում մոռացվել իր երգարվեստի երկրպագուները կողմից: «Պարբերաբար կհիշեցնեմ իմ մասին: Այսքան մեծ դադար այլևս չի լինի»,-ասել է երգչուհին:

Երգչուհին նաև ուրախալի լուր է հայտնել իր երկրպագուների համար՝ ասելով, որ շուտով կլինի իր «LG6» ալբոմի շնորհանդեսը:
Լեդի Գագան իր նոր երգի՝ «Stupid Love»-ի և նախկին երգերից «Poker Face»-ի մեջ մեծ նմանություն է տեսնում:
«Ես «Poker Face» կատարմամբ մտա երգարվեստ, հույս ունեմ նոր երգս նույնպես նման ցնցում կառաջացնի»,-ասել է  երգչուհին:

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը The Man երգի տեսահոլովակի նկարահանումների համար կերպարանափոխվել և տղամարդու դերում է հանդես եկել։

Երգչուհու` YouTube սոցիալական կայքում հրապարակված էջում տեսահոլովակն արդեն ավելի քան 10 միլիոն դիտում ունի: Նշվում է, որ երգը կընդգրկվի աստղի` Lover անվանումով յոթերորդ ալբոմում:

Հիշեցնենք, որ Թեյլոր Սվիֆթն «American Music Awards-ում» վեց մրցանակի է արժանացել՝ գերազանցելով Մայքլ Ջեքսոնի ռեկորդը, իսկ «Billboard»-ի վարկածով ճանաչվել է «Տասնամյակի կին»:

 

BTS խումբը նույնպես լավ նորություն ունի իր երկրպագուների համար:
«ON» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը հավաքել է 10 միլիոն դիտում ընդամենը 1 ժամվա ընթացքում:
Այս պահին տեսահոլովակն ունի 43 միլիոն դիտում: