Մարդասպան հայտնիները

Հայտնի մարդիկ երբեմն նույնպես խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, բայց այս երեք դեպքերում դրա պատճառով այլ մարդիկ են զրկվել կյանքից: Սրանք այն հայտնի կանայք են, որոնց պատճառով տեղի ունեցան մահվան ելքով վթարներ, բայց նրանցից ոչ ոք դրա համար բանտ չգնաց:

Ռեբեկա Գեյհարթ

 

Մեդել ու դերասանուհի Ռեբեկա Գեյհարթը 2001 թվականի հունիսի 13-ին իր մեքենայով վթարի է ենթարկել 9-ամյա տղայի, որը փողոցն անցել էր անթույլատրելի հատվածով: Վթարի արդյունքում երեխան մահացավ, իսկ դերասանուհին նրա ընտանիքին գումար վճարեց, մեկ տարով զրկվեց վարորդական իրավունքներից, 3 տարով ստացավ պայմանական ազատազրկում և տուգանք վճարեց:

Վինուս Ուիլիամս

Հայտնի թենիսիստուհին 2017 թվականի հունիսի 9-ին լուսացույցի արգելող ազդանշանի տակ դուրս է եկել խաչմերուկ և վթարի ենթարկել 78-ամյա տղամարդու, որը գտնվում էր հանդիպակած մեքենայում: Տղամարդը դեպքից 2 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է: Քանի որ գործի քննությունը պարզել է, որ Ուիլիամսը չի գտնվել ոգելից խմիչքների կամ թմրանյութերի ազդեցության տակ և դանդաղ է վարել, թենիսիստուհին չի ազատազրկվել, այլ միայն վճարել է տուգանք:

Քեյթլին Ջեներ

Սեռափոխված դերասանուհի՝ Քենդալ ու Քայլի Ջեներների բիոլոգիական հայրը հանդիսացող Քեյթլին Ջեները 2015 թվականին, խաչմերուկի վրա մեքենայով հարվածել է հանդիպակած եկող մեքենային, որը կարմիր լույսի տակ փորձում էր անցնել փողոցով: Վթարի արդյունքում այդ մեքենայի կին վարորդը մահացել է, իսկ Քեյթլինին անմեղ են ճանաչել: