Ջիգանը թլպատել է ութ օրական որդուն

Ռեփեր Ջիգանը փետրվարի 18-ին չորրորդ անգամ հայր է դարձել։
Լույս աշխարհ է եկել երգչի՝ երկար սպասված որդին, որը մինչ այդ պահն ընտանիքում շրջապատված էր բացառապես թույլ սեռի ներկայացուցիչներով։

Դենիս Ուստիմենկո Վայնշտեյնը (ռեփերի իսկական անունը) ազգությամբ հրեա է, այդ պատճառով նորածին Դավիթին թլպատել են։ Վիրահատությունը տեղի է ունեցել Մայամիում, ուր երաժիշտն արդեն մի քանի ամիս է՝ ապրում է ընտանիքի հետ։

Երգչի երկրպագուները շատ զարմացած չէին պրոցեդուրայի պատճառով, քանի որ գիտեն՝ ինչպես է նա վերաբերում սովորություններին։