Քեյթ Միդլթոնը մրցավազքի է մասնակցել՝ ցուցադրելով իր հիանալի մարզավիճակը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը սպորտի մեծ սիրահար է, որն առավոտները սկսում է վազքով կամ լողով։

Ինչպես ներկայացնում է woman.ru-ն, Քեմբրիջի դքսուհին օրերս հնարավորություն է ունեցել ցուցադրելու իր հիանալի մարզավիճակը: 38-ամյա Քեյթը փետրվարի 26-ին Լոնդոնում մասնակցել է SportsAid բարեգործական կազմակերպության միջոցառմանը, որի նպատակը երիտասարդ մարզիկներին աջակցելն է:

Հանդիսավոր արարողության գլխավոր հյուրը հենց դքսուհին էր: Նա շփվել է պատանի մարզիկների ծնողների հետ՝ պարզելով, թե ինչ խնդիրների առաջ են կանգնում նրանց ընտանիքները։

Այնուհետև դքսուհին գործի է անցել և մասնակցել մրցավազքին, որից հետո մյուս սրահ է այցելել, որտեղ մասնագետները նրան թեկվոնդոյի հիմնական հնարքներն են սովորեցրել:

Միջոցառմանը թագավորական ընտանիքի անդամը ներկայացել էր մարզակոշիկներով և հավաքված վարսերով։