Քենդալ Ջենները և Ջասթին Բիբերը նկարահանվել են Calvin Klein-ի նոր գովազդում

Համացանցում հայտնվել է Calvin Klein-ի նոր հավաքածուն, որի գովազդում նկարահանվել են Քենդալ Ջենները, Ջասթին Բիբերը, «Էյֆորիա» սերիալի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ։ Ֆոտոշարքի վրա աշխատել է Մարիո Սերենտին, իսկ տեսանյութը նկարահանել է Բարդիա Զեյնալին։

Նոր գարնանային հավաքածուում ներկայացվել են Body Stretch և Iconic White բրենդները, ինչպես նաև ներքնազգեստի նոր հավաքածուն։

Քենդալն ու Ջասթինը արդեն վաղուց են համագործակցում բրենդի հետ։ Ջենները քրոջ հետ միասին նկարահանվել է #MyCalvins-ի գովազդներում, իսկ Բիբերը նախորդ տարի կնոջ հետ միասին նկարահանվել էր ընկերության հոբելյանական ֆոտոշարքում։