Ռուսական էստրադայի հայտնիները և Comedy Club-ի ռեզիդենտները շնորհավորել են Արթուր Ջանիբեկյանի ծննդյան տարեդարձը

Իր ծննդյան 44-րդ տարեդարձն է նշում Comedy Club Production-ի հիմնադիր և Ռուսաստանի ամենահաջողակ մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը:

Արթուր Ջանիբեկյանի ծննդյան տարեդարձը «բացառիկ» է համարվում, քանի որ  փետրվարի 29-ը լինում է 4 տարին մեկ։ Իրենց ինստագրամյան էջերում Արթուրի ծննդյան կապակցությամբ  յուրօրինակ, հումորային, երաժշտական շնորհավորանքներ են տեղադրել Սոսո Պավլիաշվիլին, Գրիգորի Լեպսը, Օլգա Բուզովան: Արթուր Ջանիբեկյանին շնորհավորել են նաև «Քոմեդի քլաբ»-ի ռեզիդենտները, որոնք որպես նվեր իրենց բարեմաղթանքներով հոլովակներ են ձայնագրել: Նրանք փորձել են «թանկագին ղեկավարության»-ը իրենց զգացմունքներն արտահայտել հայերենով։  Տեքստերը շատ ծիծաղելի են ստացվել։ Օրինակ, Դեմիս Կարիբիդիսը ցանկացել է. «Շատ վարտիքներ ու կարմիր կոշիկներ»,  իսկ Պավել Վոլյան ցանկացել է՝ «Ախպերս իրավիճակը, երբ փող չկա, թող երբեք երբեք մեզ չառնվի»։

 

Գարիկ Խառլամովը իր ինստագրամյան էջում շնորհավորելով Արթուր Ջանիբեկյանին գրել է․ «Այսօր Comedy-ի գլխավոր մարդու պաշտոնական ծննդյան տարեդարձն է։ Արթուրն այնքան ստանդարտներից դուրս է, որ նույնիսկ ծննդյան տարդարձը 4 տարին մեկ անգամ է։ Սիրելի Արթուր, այսօր դու դառնում ես 11 տարեկան։ Վախենում եմ պատկերացնել, թե ինչերի կհասնես, երբ դառնաս 18 տարեկան՝ հասշվի առնելով, որ այդ ժամանակ ես կլինեմ 63։  P.S. Որոշներին կթվա, որ ես շողոքորթում եմ, ապա  իմացեք՝ այո, ես շողոքորթում եմ :)»։

https://www.instagram.com/p/B9Jo9s5JM8T/

 

Զուրաբ Մատուան թեև ազգությամբ վրացի է, բայց հայերեն շնորհավորանքում ընդունում է․ «Արթուր դու ծնվել են մեծագույն երկրում, որտեղ ամենահամեղ գինին է, իսկ խինկալին և տոլման ստեղծվել են հենց Հայաստանում»։

https://www.instagram.com/p/B9JqWufh0gw/

 

Դմիտրի Գրաչյովը, որը ներկայանում է Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի կերպարով, շնորհավորում է և նշում, որ իր պաշտոնը զբաղեցնում է հենց նրա շնորհիվ։

Օլգա Բուզովան շնորհավորելով Արթուր Ջանիբեկյանին հայերեն  տեսաուղերձով։ «Ես քեզ սիրում եմ», վիդեոյում  նշում է Օլգան՝ հենց հայերենով։ Վիդեոյի ուղեկցող տեքսն էլ ավարտել է «С днём рождения, Big Boss🍷»։ Արթուր Ջանիբեկյանին ուղղված տեսաուղերձում իրենց մաղթանքներն են հնչեցնում նաև Մարինա Կրավեցը, Անդրեյ Ավերինը, Նատալյա Եփրիկյանը, Տիմուր Բատրուտդինովը և շատ ուրիշներ:

Գրիգորի Լեպսը հրապարակել է Արթուրի մասնակցությամբ լուսանկար և շնորհավորել ընկերոջը։

Սոսո Պավլիաշվիլին իր ինստագրամում շնորհավորելով ընկերոջը, նշում է, որ Արթուրը կարողացել է իր ընկերների հետ ստեղծել անտեսանելի մի կոճակ, որին սեղմելով կարողանում է աշխարհին ժպիտ պարգևել և այդ կերպ երկարացնել մարդկանց կյանքը։

https://www.instagram.com/p/B9I9Imdp5WY/

Comedy Club-ը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի շնորհավորանքում նշում է․ «Արթուր Ջանիբեկյան, պրոդյուսեր, մեդիամենջեր, Comedy Club Production-ի հայր-հիմնադիր։ Ամենակարող, ամենաունևոր, ամենագետ, ամենավարձատրվող, ամենապրպտող! Ծնունդդ շնորհավոր»։

2003-ին Արթուրը ընկերների հետ հիմնել է Ռուսաստանի ամենամասշտաբային հեռուստատեսային հումորային նախագիծը Comedy Club, իսկ 2007-ին Comedy Club Production-ը։

2015-ին գլխավորել է  «Գազպրոմ Մեդիա» ժամանցային հեռուստատեսության սուբհոլդինգը, այժմ  սուբհոլդինգի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է:

Մասնագիտական գործունեության ընթացքում Արթուր Ջանիբեկյանը  մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանում ժամանցային հեռուստատեսության զարգացման գործում։ Բովանդակության ստեղծման, հեռուստաալիքների կառավարման ոլորտում հաջողությունների, ձեռքբերումների համար բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների։

2007-ին GQ ամսագիրը Արթուր Ջանիբեկյանին ճանաչվել է «Տարվա մարդ»։ 2017-ին և  2018-ին ճանաչվել է Ռուսաստանի լավագույն մեդիամենեջեր։ 2019-ի վերջին Ջանիբեկյանը արժանացել է նաև «Էմմի» միջազգային մրցանակի: