Մթերքներ, որոնք անքնություն են առաջացնում

Բավարիայի սպառողների կենտրոնի սննդաբան Հայդրուն Շուբերտը թվարկել է մի քանի մթերք, որոնք կարող են անքնություն առաջացնել:

Նրա խոսքերով՝ քնով պայմանավորված խնդիր կարող է առաջացնել մատուտակը: Դրա գլիցիրիզին կոչվող բաղադրիչը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Այն առաջացնում է անհանգստություն ու քնի հետ կապված խնդիրներ։

Բացի այդ, քնից առաջ խորհուրդ չի տրվում ուտել հում բանջարեղեն, քանի որ մարսողական համակարգը ակտիվորեն կաշխատի, և օրգանիզմը չի կարող անցում կատարել խորը քնի փուլ:

Չիլին ու իմբիրը ևս թույլ չեն տալիս քնել: Դրանք արագացնում են նյութափոխանակությունը, բարձրացնում են մարմնի ջերմաստիճանն ու օրգանիզմը պահում են ակտիվ վիճակում:

Քնից առաջ թեյի, սուրճի ու  սև շոկոլադի օգտագործումը ևս նպաստում է ուղեղի ակտիվ աշխատանքին: Նրանց, ովքեր հաճախ են ունենում քնի խանգարումներ, սննդաբանները խորհուրդ են տալիս չուտել 18։00-ից կամ 20։00-ից ուշ: