Ջենիֆեր Լոպեսը գովել է փեսացուին՝ 12-ամյա որդու հետ «չափազանց համբերատար լինելու համար»

Հանրահայտ երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում խոսել է իր երեխաների և փեսացուի՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հարաբերությունների մասին: Աստղը գովաբանել է փեսացուին՝ իր գերակտիվ 12-ամյա որդու հետ «չափազանց համբերատար լինելու համար», գրում է Daily Mail-ը:

50-ամյա եգչուհին Ուինֆրիին հայտնել է, որ որդին՝ Մաքսը «հրաշալի, բայց չափազանց գերակտիվ երեխա է», սակայն փեսացուն «անսպառ համբերություն ունի», երբ խոսքը վերաբերում է տղային:

Նշենք, որ երգչուհին նախորդ ամուսնուց՝ հայտնի երգիչ Մարկ Էնթոնիից, զույգ երեխաներ ունի՝ 11-ամյա Մարքսը և Էմման: 44-ամյա բեյսբոլիստը նախորդ ամուսնությունից նույնպես երկու երեխա ունի՝ 14-ամյա Նատաշան և 11-ամյա Էլլան։

Խոսելով իր և Ռոդրիգեսի երեխաների հարաբերությունների մասին՝ երգչուհին ասել է. «Միասին ընտանեկան ճանապարհորդության գնացինք, որպեսզի մեր երեխաները միասին ժամանակ անցկացնեն և դա մեծ քայլ էր երկուսիս համար: Ես ասացի. «Մենք ճանապարհորդության ենք գնալու Ալեքսի հետ, Ալեքսի ու նրա աղջիկների: Սիրո՞ւմ եք Ալեքսին»»:

Երգչուհու խոսքով՝ հաճելիորեն զարմացել է, երբ երեխաները հայտնել են, որ սիրում եմ Ռոդրիգեսին:

«Մաքսը նույնիսկ ասաց «Ալեքսը միակ մարդն է, որ վրաս չի բարկանում»»,- պատմել է Լոպեսը՝ հավելելով, որ իր գերակտիվության պատճառով որդին տանը միշտ խնդիրներ է ստեղծում:

«Ամբողջ օրը տանը միայն լսվում է «Մա՛քս» սաստող արտահայտությունը, իսկ Ալեքսը չափազանց համբերատար է նրա նկատմամբ»,- հավելել է նա։