Ջուլիա Ռոբերթսը երկրպագուներին է ներկայացրել իր նոր առանձնատան լուսանկարները

Հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը ինստագրամյան էջում կիսվել է երկրպագուների հետ նոր առանձնատան լուսանկարներով, որը նա ձեռք է բերել 8.3 մլն դոլարով:
Շքեղ առանձնատունը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Ռոբերթսն արդեն 10 տարի է, ինչ բնակվում է Մալիբուում և Սան Ֆրանցիսկո է ժամանում միայն հանգստյան օրերին:
Լրագրողների հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ շատ է ցանկանում իր կյանքում որևէ փոփոխություն անել ու վստահ է, որ նոր առանձնատունը նրան երջանկություն ու հանգստություն կբերի:

Ռոբերթսի նոր տունը գտնվում է Պրեսիդիո Հայթսի կանաչ գոտում: Հենց այստեղ են գտնվում քաղաքի ամենաթանկարժեք առանձնատները։

Անշարժ գույքը կառուցվել է1907 թվականին։ Ավելի քան 6 հազար քառակուսի մետր մակերեսով տունն ունի հինգ հարկ։ Այն ունի հինգ ննջասենյակ, չորս սանհանգույց, ընդարձակ սենյակ, գինու մառան, ինչպես նաև լվացքատուն։

Ռոբերթսը խոստովանել է, որ առանձնատունը գնելուց առաջ ուներ որոշ մտավախություններ:
«Երբ իմացա, որ առանձնատունը կառուցվել է 1907 թվականին, իմ մեջ առաջացան մտավախություններ. չէ՞ որ տան պատերը սովորություն ունեն հիշելու իրենց ներսում ապրող մարդկանց պատմությունները: Հույս ունեմ, որ ասյտեղ ապրել են միայն երջանիկ մարդիկ»,- ասել է Ջուլիան: