Քենդալ Ջենները խոստովանել է՝ ով է իր կուռքը

«Եթե ես ստիպված լինեի մեկ տարվա ընթացքում ինչ-որ մեկի անձնական օգնականը լինել, ես կընտրեի Բեյոնսեին։  Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչ է նա ուտում նախաճաշին։ Եվ ես պետք է իմանամ, թե ինչ հեռուստաշոու է նա դիտում», – ասել է Քենդալ Ջենները:

Ջենները նաև հավելել է, որ եթե Բեյոնսեն դիտում է «Ամուրին դրախտում» սերիալը, ապա նրանք հաստատ կդառնան լավագույն ընկերուհիները:

Հիշեցենենք, որ Քենդալ Ջենները նկարահանվել է Calvin Klein-ի նոր գովազդային արշավում և հարցազրույցներից մեկում պատմել է, որ Բեյոնսեն իր կուռքն է:

Գովազդային արշավում նկարահանվել են նաև Ջասթին Բիբերը, Մալուման, SZA-ն, Lil Nas X-ը, Չժան Իսինը և դերասանուհի Հանթեր Շեֆերը:

https://www.instagram.com/p/B9NEOxhJQKa/