Apple-ի հիմնադրի երեխաները կմնան առանց ժառանգության

Ամերիկյան Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ Լորեն Փաուել Ջոբսը հայտարարել է, որ մտադիր չէ ամուսնու մահից հետո ստացված բազմամիլիարդանոց ժառանգությունը թողնել իր երեք երեխաներին, գրում է The New York Times-ը:

Կինը սխալ է համարում հսկայական հարստությունը մեկ ընտանիքի ձեռքում կուտակելը, ինչպես դա արել են Ռոկֆելլերները 19-րդ դարում:

Լորեն Փաուելը զբաղվում է բարեգործությամբ: Նրա նպատակն այն է, որ միլիարդավոր դոլարները հնարավորինս շատ օգուտ բերեն անապահով մարդկանց: Նա նշել է, որ երեխաները ծանոթ են իր դիրքորոշմանը և աջակցում են նրան:

Bloomberg միլիարդատերերի վարկանիշի համաձայն՝ Լորեն Փաուել Ջոբսի ունեցվածքը կազմում է մոտ 24 միլիարդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 38-րդ տեղում է:

Սթիվ Ջոբսի հետ  ամուսնությունից նա ունի երեք երեխա՝ որդին՝ Ռիդը, դուստրերը՝ Էրինը և Էվան։