Basturma, Baby! լրագրող Բենջամին Քեմփերի հոդվածը Հայաստանի մասին

Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ճանաչողական այցով Հայաստանում և Արցախում էր հայտնի պարբերականներում հոդվածների հեղինակ, լրագրող Բենջամին Քեմփերը: Հայտնի լրագրողը գրում է այնպիսի հայտնի պարբերականների համար, ինչպիսիք են CNN Travel, Time, The Guardian, Bloomberg, Conde Naste Travel, Lonely Planet, National Geographic, Daily Beast և այլն։

«Մինչ նա կկիսվի իր տպավորություններով 40 մլն լսարան ունեցող հայտնի պարբերականում` The Daily Beast-ում, կարդացեք նրա վերջին հոդվածը հայկական բաստուրմայի յուրահատկությունների մասին»,- ասված է հրապարակման մեջ:

Հայտնի լրագրողը Հայաստանում հասցրել է այցելել Սևան, Գավառ, Դիլիջան և Գորիս։ Արցախի զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպված ճանաչողական այցի ընթացքում էլ Բենջամին Քեմփերը ծանոթացել է նաև Արցախի մշակույթին, ավանդական խոհանոցին, գինեգործությանը` վեր հանելով Արցախի գրավչությունը զբոսաշրջիկների համար։