«Իմ հավերժական սեր»․ Թինա Կունակիի և Վենսան Կասելի համատեղ ֆոտոշարքը

Թինա Կունակին Ինստագրամի իր էջում հրապարակել է «7000 Magazine»-ի համար արված նոր ֆոտոշարքի լուսանկարները: 22-ամյա մոդելը լուսանկարվել է 53-ամյա ամուսնու` հայտնի դերասան Վենսան Կասելի հետ:

Որպես նախագծի ստեղծագործական տնօրեն հանդես է եկել հենց ինքը՝ Թինան, իսկ ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Վիկտոր Սանտիագոն, ում հետ մոդելն արդեն հասցրել է ընկերանալ: Նկարահանումներն իրականացվել են Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցներից մեկում, որտեղ մոդելն անցկացրել է ձմեռը:

«Լուսանկարահանում «7000 Magazine»-ի համար իմ հավերժական սեր Վենսան Կասելի հետ` մտածված իմ կողմից եւ նկարահանված իմ լավագույն ընկերոջ` Վիկտոր Սանտիագոյի կողմից»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Թինա Կունակին: