Քիմի և Քանյեի դուստրը Փարիզում ելույթ է ունեցել

Երեկ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Քանյե Ուեսթի «Yeezy Season 8»-ի նոր հավաքածուն:

Ցուցադրության ավարտին պոդիումի վրա է հայտնվել Քանյեի և Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ վեցամյա Նորթ Ուեսթը: Աղջիկը կատարել է «What Are Those?» ռեփ-երգը: Կատարման ընթացքում նրան նրան միացել է հայրը: