Արքայազն Հարրին երգ է ձայնագրել Ջոն Բոն Ջովիի հետ

Բրիտանացի արքայազն Հարրին ամերիկացի երաժիշտ, «Bon Jovi» խմբի հիմնադիր Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել: «Unbroken» երգից մի հատված Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը,  տեղադրել է Ինստագրամի իր էջում:

Երգը ձայնագրվել է հանրահայտ «Էբբի-ռոուդ» լոնդոնյան ձայնագրման ստուդիայում: Այնտեղ ժամանակին ձայնագրվել են նաև The Beatles-ը, Pink Floyd-ը, Oasis-ը:

Երգը դառնալու է Invictus Games-ի հիմնը, այն պետք է անցկացվի մայիսին՝  Հաագայում:

Invictus Games-ը մարզական միջոցառում է, դրան մասնակցում են հաշմանդամություն ստացած նախկին ու ներկա զինծառայողները: Մրցումն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին: Միջոցառման նախաձեռնողներից է արքայազն Հարրին:

https://www.instagram.com/p/B9HVG-VJZn_/?utm_source=ig_web_button_share_sheet