Բյութի-բլոգերները ցուցադրել են, թե ինչ դիմահարդարում կարելի է անել բժշկական դիմակներ կրելիս

Հանրահայտ բյութի-բլոգերները և դիմահարդարները ներկայացրել են դիմահարդարման մի տարբերակ, որը համապատասխանում է բժշկական դիմակներին: Տարբերակները հրապարակվել են Ինստագրամ սոցիալական հարթակում:

Այսպես, գրեթե բոլոր բլոգերները հորդորում են հնարավորին չափ արտահայտիչ դարձնել աչքերը, քանի որ միայն դրանք են երևում դիմակի տակից:

Նաև խորհուրդ է տրվում այտերը, հոնքերը և թարթիչները զարդարել փայլերով:

Համարձակ դիմահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել կոնտակտային լինզաներ՝ աչքերին ավելի մեծ շեշտադրում տալու համար: