Բրիտանական բուքմեյքերները պնդում են, որ Մեգան Մարքլը հղի է

Բրիտանական բուքմեյքերները պնդում են, որ Մեգան Մարքլը հղի է և դրա մասին պատրաստվում է հանրությանը հայտնել իր և ամուսնու՝ Մեծ Բրիտանիա հաջորդ այցի ժամանակ:

Բուքմեյքերական տարբեր ընկերություններում արդեն ընդունվում են խաղադրույքներ այդ իրադարձության հավանականության հետ կապված: Մինչև նախկին դուքսն ու դքսուհին կայցելեն Մեծ Բրիտանիա, մարդիկ կարող են շարունակել խաղադրույքներ կատարել: