Գարնանը նորաձև լինելու հետաքրքիր տարբերակներ՝ Մադոննա Հարությունյանից

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որտեղ ներկայացել է բազմազան ու հետաքրքիր կերպարներով։ Նոր լուսանկարները տեղ են գտել Մադոննայի ինստագրամյան էջում։

Մադոննան իր կերպարները ամբողջացնելու համար ընտրել է ոճային դիմահարդարում և պարզ, բայց գեղեցիկ սանրվածք, նուրբ, կանացի ու էլեգանտ աքսեսուարներ:

Այս գարնան գլխավոր գույներն են վարդագույնն ու նրա բոլոր երանգները:
Այս գույնը միլանյան նորաձևության շաբաթվա ընթացքում գերակշռում էր «NYMF» բրենդի նոր հավաքածուում. «NYMF»-ը հիշեցրեց կանանց, որ այս երանգը պետք է անպակաս լինի յուրաքանչյուրի զգեստապահարանից:

Ինչպես 2019-ին, այնպես ել 2020-ի գարնանը, ծաղկային պրինտը չի դադարում մնալ թրենդային, իսկ աքսեսուարների հարցում հարկավոր է  նախապատվությունը տալ մեծ, սակայն նուրբ, ոսկեգույն զարդերին: