«Ես վատ մայրիկ չեմ». ինչո՞ւ է Անաստասիա Րեշետովան արդարանում

24-ամյա Անաստասիա Րեշետովան դաստիարակում է իր և երգիչ Տիմատիի որդուն՝ փոքրիկ Ռատմիրին: Նա փոքրիկի հետ բավականին երկար ժամանակ է անցկացնում. նրանք միասին հաճախում են լողի, մերսման և այլն: Մոդելն իր էջում պարբերաբար կիսվում է որդու հետ ջերմ լուսանկարներով:

Սակայն երկրպագուները հաճախ են նրան քննադատում՝ մեղադրելով երեխային սխալ դաստիարակելու կամ անտեսելու մեջ: Ի պատասխան բոլոր չարախոսների՝ Անաստասիան կիսվել է նոր լուսանկարով, որին կից գրել է.«Ես վատ մայրիկ չեմ. մանկական խանութներում ավելի հաճախ եմ լինում, քան «ՑՈՒմ»-ում»:

Իհարկե նրա այս գրառումը նույնպես դարձել է քննարկման թեմա ու քննադատությունների առիթ, սակայն գեղեցկուհին բամբասանքներին ու մեղադրանքներին վերաբերվում է հումորով: